Մի քանի տարի առաջ ես սկսեցի ուսումնասիրել հաջողության թեման: Սկսեցի հաջողության մասին գրքեր կարդալ, հաջողակ մարդկանց կյանքի պատմություններն ուսումնասիրել, սեմինարների հաճախել: Նախկինում ես երբեք չէի մտածել այն մասին, թե ինչու, օրինակ, մեր հայրենակից Քըրք Քըրքորյանը հաջողակ գործարար է և միլիարդատեր, իսկ ես կամ իմ շրջապատի մարդկանց մեծ մասը՝ ոչ: Այդ հարցը այնպես հանկարծակի գլխումս ծագեց, որ նույնիսկ զարմացա՝ ինչպե՞ս ավելի շուտ մտքովս չէր անցել: Թվում էր, թե պատասխանը պարզ է. մարդը հաջողակ բիզնես է արել ու մեծ նվաճումների հասել: Բայց ինչո՞ւ ես չեմ կարողանում նման բիզնես անել, ինչո՞ւ այն պահին, երբ այդ միտքը գլխումս ծագեց, ես ընդհանրապես բիզնես չունեի: Եթե գաղտնիքը բիզնեսի մեջ է, ինչո՞ւ մեր մյուս հայրենակիցը՝ Շառլ Ազնավուրը, նույնպես աշխարհի ամենահաջողակ մարդկանցից մեկն է` առանց որևէ բիզնես սկսելու: Ո՞րն է գաղտնիքը: Տաղա՞նդը: Այդ դեպքում ինչո՞ւ տաղանդավոր շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կարողանում նման հաջողությունների հասնել: Ուրեմն, պատճառն ավելի խորն է, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ հասկանալ, բայց ես շատ էի ուզում հասկանալ: Եվ սկսեցի իմ ուսումնասիրությունները: Ու ինչպես հետագայում պարզվեց, դա իմ նոր կյանքի սկիզբն էր:
***
Անվճար առաքում Երևանում, մարզեր` 500 դրամ:
Գինը
2500 դրամ |
Վճարումը
Կանխիկ` տեղում |
Առաքման ժամանակը
Երևան` 1-3 աշխատանքային օր, |
Պատվիրելու համար խնդրում ենք ուղարկել մեզ Ձեր հասցեն և հեռախոսահամարը:
Գրախանութներ
- «Բուկինիստ» գրախանութների ցանց,
- MYbookstore առցանց գրախանութ,
- «Զանգակ» հրատարակչության գրախանութ,
- «Նոյան տապան» գրախանութ: