«Կամքի ուժ» բլոգ

Կամքի ուժ

Կամքի ուժի երկու գլխավոր բաղադրիչները

Կամքի ուժի մասին պատկերացումները, կարծում եմ, երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Կամքի ուժը կարող է նույնականացվել նրա հետ, երբ որոշում ես ինչ-որ բան անել կամ չանել, և «ուժով», քեզ ստիպելով պետք է փորձես դա անել կամ չանել: Այսինքն՝ շեշտադրումը մարդկանց ենթագիտակցությունում հաճախ դրվում է «ուժ» բաղադրիչի վրա: Իսկ ի՞նչ ուժի մասին է խոսքը. չէ՞ որ չկա բնավորության այպիսի գիծ, որը կոչվում է «ուժ»: Մարդու բնավորության կամ ընդհանրապես նրա ո՞ր գծերն են մասնակցում Կամքի ուժի ձևավորմանը, որո՞նք են դրա բաղադրիչները: Այս ամենի մասին կխոսեմ հոդվածում:

Կարդալ ավելին

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ

13 բան, որ հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն անում

Հոգեբանորեն ուժեղ մարդիկ ունեն առողջ սովորություններ: Նրանք ղեկավարում են իրենց զգացմունքները, մտքերը և վարքն այնպես, որ դա օգնի նրանց կյանքում հաջողության հասնել: Ձեզ ենք ներկայացնում 13 բաներ, որոնք այդպիսի մարդիկ սովորաբար չեն անում:

Կարդալ ավելին

Ձախլիկների կանոնը

Մեր պահվածքը սահմանափակող գլխավոր պատճառներից մեկը. «ձախլիկների» կանոնը

Մեր պահվածքը հաճախ որոշվում է ոչ թե նրանով, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրան, ինչ անում ենք, այլ նրանով, թե ինչպես է տվյալ իրավիճակում իրեն պահում շրջապատը: Լինելով մեծ շրջապատի փոքր մաս՝ մենք պատճենահանում ենք մեծամասնության պահվածքը, գործողությունները, մտածելակերպը: Մենք վախենում ենք տարբերվել, երբ խոսքն առանցքային ինչ-որ հարցերի է վերաբերվում:

Կարդալ ավելին

Ձմեռ

Կայունություն. արդյո՞ք դա Ձեզ պետք է…

«Հրաշք տեղի ունեցավ և նրա եղբայրը 4 միլիոն ռուբլու պարտքերի մեջ հայտնվեց». այս խոսքերի վրա սկսեցի դիտել տեսանյութը, որում վարողը ներկայացնում էր ռուս երիտասարդի պատմությունը: Հրա՞շք… 4 միլիո՞ն պարտք (մոտ 32 միլիոն դրամ): Որոշեցի սկզբից դիտել:

Կարդալ ավելին

Բնավորության գծեր, որոնք օգնում են հասնել նպատակներին կամ երեք «Հ»-երի կանոնը

Երբ ես ինչ-որ նպատակի եմ հասնում՝ լինի դա մեծ կամ փոքր, միշտ վերլուծում եմ, թե որոնք էին այն հիմնական կետերը, որ օգնեցին ինձ տվյալ արդյունքին հասնել: Իսկ քանի որ նպատակներ ես հաճախակի եմ դնում, ապա այդ վերլուծությունների արդյունքում ստացվում է որոշակի օրինաչափություններ առանձնացնել: Դրանցից մեկը ես անվանել եմ երեք «Հ»-երի կանոն, որով էլ ուզում եմ Ձեզ հետ կիսվել:

Կարդալ ավելին

5 զգացողություններ, որոնք սպանում են վախը

Փոփոխությունները սկսելու համար համարձակություն է պետք: Համարձակությունը վախի բացակայությունը չէ: Համարձակությունը քայլի կատարումն է նույնիսկ վախի պարագայում: Կան զգացողություններ, որոնք հաղթում են վախը: Ահա դրանցից 5-ը.

Կարդալ ավելին

Սովորությունների ղեկավարման վահանակը հանձնեք գիտակցությանը

Երբեմն ես խախտում եմ այն սովորությունները, որոնք ունեմ: Դա ինձ տալիս է զգացում, որ ցանկացած պահի ես կարող եմ վերանայել իմ տեսակետերը (եթե անհրաժեշտություն լինի), այլ ոչ թե կուրորեն հետևել դրանց: Դա չի նշանակում, որ այն, ինչ ես հիմա անում եմ, համարում եմ սխալ: Սովորությունները, որոնք այս պահին ունեմ, համարում եմ դրական, օգտակար, արդյունավետ, բայց պատրաստ եմ վերանայել դրանք, եթե համապատասխան առիթ լինի:

Կարդալ ավելին

5 սովորություններ, որոնք կօգնեն Ձեզ առաջ շարժվել ամեն օր

Կյանքում արդյունքների հասնելու համար շատ կարևոր է ամեն օր թեկուզ չնչին, բայց որոշակի աճ ունենալ: Անհրաժեշտ է ամեն օր ևս մեկ քայլ կատարել դեպի մեծ նպատակը, որպեսզի արդյունավետ լինելը սովորություն դարձնել: Ահա 5 սովորություններ, որոնք դրանում Ձեզ կօգնեն:

Կարդալ ավելին

Առակ կորած ժամացույցի մասին

Մի գյուղացի մի օր հայտնաբերում է, որ ախոռում կորցրել է իր ժամացույցը: Դա սովորական ժամացույց չէր, այլ կարևոր նշանակություն ուներ իր համար: Խոտի դեզերում ապարդյուն որոնումից հետո նա որոշում է այդ գործը հանձնարարել ախոռի մոտ խաղացող երեխաներին: Նա խոստանում է պարգևատրել այն մեկին, ով կգտնի ժամացույցը: Լսելով դա՝ երեխաները վազում են ախոռ և սկսում որոնել խոտի դեզերում, բայց ոչինչ չեն գտնում:

Կարդալ ավելին

error: Ստեղծեք սեփական բովանդակությունը, այդպես ավելի հետաքրքիր է: