
Ինչպես «ճիշտ» ներել
Հաճախ մարդիկ ներելուն վերաբերվում են ոչ այնպես, ինչպես պետք է: Ներել՝ նշանակում է նվիրել: Երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես նվիրում, երկու բան է տեղի ունենում: Նախ, այն, ինչը քեզ մոտ էր, այլևս քեզ մոտ չէ, և երկրորդը՝ նվիրելը բավարարվածության զգացում է առաջացնում: Շատերը փորձում են ներել վախվորելով, կասկածելով, թերի: Դա նույնն է, եթե դիմացինին փորձես ինչ-որ բան նվիրել, ձեռքդ առաջ պարզես, բայց նվերը ձեռքիցդ բաց չթողնես: Այսինքն՝ ուզում ես տալ, բայց իրականում պահում ես: Նույնը կատարվում է, երբ ներում ես ոչ լիարժեք. ներում ես, բայց իրականում վիրավորանքի մնացորդները պահում ես ներսումդ:

Ինքնավստահության գաղտնիքը
Ժամանակին ինձ թվում էր, թե ինքնավստահությունը մի բան է, որը պետք է տեսնեն ուրիշները: Ավելի ուշ հասկացա, որ ինքնավստահությունը մի բան է, որը պատկանում է մեզ և ընդհանրապես կարևոր չէ, որ դա տեսնեն ուրիշները:

Ֆիլմ կամքի ուժի, համառության մասին. «Հանճարեղության առկայծում»
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես է քոլեջի դասախոս, գյուտարար Ռոբերտ Քյորնսը հայտնագործում մեքենայի դիմապակու մաքրման նոր համակարգը, ներկայացնում իր գյուտը աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից մեկին՝ «Ֆորդ Քորփորեյշընին», մերժում ստանում նրանից, իսկ ավելի ուշ պարզում, որ ընկերությունը գողացել է իր հայտնագործությունը և օգտագործել այն իր նոր մեքենաներում:

Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները
Շատերս կարծում ենք, թե կամքի ուժ մենք առավելագույնս դրսևորում ենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան ենք անում մեզ համար: Օրինակ՝ «Ես ուզում եմ մարզվել», «Ես ուզում եմ նիհարել», «Ես ուզում եմ քաղցր քիչ ուտել», «Ես ուզում եմ սովորել», «Ես ուզում եմ համացանցում քիչ ժամանակ անցկացնել», և այլն, և այլն: Այս օրինակներում կամքի ուժ դրսևորել, իհարկե, պետք է, բայց դա մեր ուժերի առավելագույն սահմանը չէ. չէ՞ որ դա մի բան է, որ մենք անում ենք մեզ համար: Օրինակ, նիհարում ենք գեղեցիկ մարմին ունենալու համար, առողջ ենք սնվում առողջ լինելու և լավ ինքնազգացողություն ունենալու համար, նույն պատճառով էլ զբաղվում ենք սպորտով, ավելի շատ ժամանակ ունենալու համար կարգավորում ենք մի շարք սովորություններ:

Ո՞րն է ամենադժվար բանն աշխարհում. հոր զրույցը որդու հետ
— Հայրիկ, ո՞րն է ամենադժվար բանն աշխարհում,- հարցրեց որդին հորը:
— Լռել, երբ շատ ես ուզում խոսել,- պատասխանեց հայրը:
— Միթե՞ դա ավելի դժվար է, քան տուն կառուցելը,- զարմացավ որդին:
— Բնավորություն կառուցելը միշտ էլ ավելի դժվար է եղել, քան նյութական որևէ բան, որդիս, — պատասխանեց հայրը:
— Ինչո՞ւ,- չհասկացավ որդին:
— Տուն կառուցելու քայլերը պարզ են. բնավորություն կառուցելու համար հստակ քայլեր սահմանված չեն,- պատասխանեց հայրը:
— Ինչո՞ւ սահմանված չեն,- շարունակեց որդին:
— Որովհետև մարդկանց միշտ էլ ավելի հետաքրքրել է տուն կառուցելը, քան բնավորություն,- ժպտաց հայրը:
— Ես կարո՛ղ եմ հեշտությամբ լռել,- հպարտացավ որդին:
— Իսկ դու վաղը դպրոցում փորձիր,- ժպտաց հայրը:

Դուք այն եք, ինչին հավատում եք
Վաղուց, շատ վաղուց, բարձր լեռան վրա մի արծիվ էր ապրում: Իր բնում արծիվը չորս խոշոր արծվի ձու ուներ: Մի օր երկրաշարժ տեղի ունեցավ, լեռն ուժեղ ցնցվեց, և ձվերից մեկը գլորվեց ներքև՝ հայտնվելով լեռան ստորոտում գտնվող հավերի ֆերմայում: Հավերը գիտեին, որ պետք է պահեն, պաշտպանեն արծվի ձուն, ուստի այդ պարտականությունն իր վրա վերցրեց ծեր հավերից մեկը:

Խճճվել եմ դժվարությունների մեջ. ի՞նչ անեմ
Յուրաքանչյուրիս կյանքում լինում են փուլեր, երբ դժվարությունները կարծես խեղդում են: Նման փուլերը կյանքի ընթացքում պարբերաբար կրկնվում են: Երբեմն դրանք սկսվում և անվերջ են թվում: Դժվարություններ բոլորի կյանքում էլ լինում են՝ անկախ մարդու սոցիալական և այլ կարգավիճակներից (օրինակ, շատերը կարծում են, թե սոցիալապես ապահով խավն ապրում է անհոգ): Դրանք լինում են տարբեր բնույթի՝ անձնական հարաբերություններից սկսած մինչև առողջական և ֆինանսական:

Ինչպես հատել գիտակցական պարիսպները
Որպեսզի մարդը կարողանա հաղթահարել իր սովորությունները, շատ կարևոր է, որպեսզի նա դուրս գա գիտակցական սահմանափակումից: Երբ ես ծառայում էի բանակում, առաջին բանը, որի վրա ուշադրություն դարձրեցի զորամաս մտնելու հաջորդ օրը՝ առավոտյան, սպիտակ պարիսպներն էին, որոնք պարփակում էին զորամասը: «Երկո՜ւ տարի ես անց եմ կացնելու այս պարիսպների մեջ…,- մտածում էի ես»:

10 հետաքրքիր փաստեր «Կամքի ուժ» գրքի մասին
1
Մինչ այժմ տպագրվել է գրքի 1500 օրինակ: 15 ամիսների ընթացքում վաճառվել է գրքի մոտ 1270 օրինակ:

Կամքի ուժի երկու գլխավոր բաղադրիչները
Կամքի ուժի մասին պատկերացումները, կարծում եմ, երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Կամքի ուժը կարող է նույնականացվել նրա հետ, երբ որոշում ես ինչ-որ բան անել կամ չանել, և «ուժով», քեզ ստիպելով պետք է փորձես դա անել կամ չանել: Այսինքն՝ շեշտադրումը մարդկանց ենթագիտակցությունում հաճախ դրվում է «ուժ» բաղադրիչի վրա: Իսկ ի՞նչ ուժի մասին է խոսքը. չէ՞ որ չկա բնավորության այպիսի գիծ, որը կոչվում է «ուժ»: Մարդու բնավորության կամ ընդհանրապես նրա ո՞ր գծերն են մասնակցում Կամքի ուժի ձևավորմանը, որո՞նք են դրա բաղադրիչները: Այս ամենի մասին կխոսեմ հոդվածում: