Վաղուց, շատ վաղուց, բարձր լեռան վրա մի արծիվ էր ապրում: Իր բնում արծիվը չորս խոշոր արծվի ձու ուներ: Մի օր երկրաշարժ տեղի ունեցավ, լեռն ուժեղ ցնցվեց, և ձվերից մեկը գլորվեց ներքև՝ հայտնվելով լեռան ստորոտում գտնվող հավերի ֆերմայում: Հավերը գիտեին, որ պետք է պահեն, պաշտպանեն արծվի ձուն, ուստի այդ պարտականությունն իր վրա վերցրեց ծեր հավերից մեկը:

Բայց մի օր ձուն կոտրվեց, և մի գեղեցիկ արծվիկ ծնվեց: Ցավոք, արծիվը մեծանում էր որպես հավ: Շուտով նա ինքն էլ սկսեց հավատալ, որ ինքը ոչ այլ ինչ է, քան հավ: Արծիվը սկսեց սիրել իր տունն ու ընտանիքը, բայց ներքուստ նա տխուր էր: Մի օր, երբ խաղում էին ֆերմայի բակում, արծիվը երկինք նայեց և բարձր ճախրող արծիվների մի խումբ նկատեց:

Ա՜խ, — հոգոց հանեց արծիվը, — ես նույնպես կուզեի այս թռչունների պես ճախրել:

Հավերը սկսեցին լիաթոք ծիծաղել:
— Դու չես կարող այդ թռչունների պես ճախրել, դու հավ ես, հավերը չեն ճախրում:

Բայց արծիվը շարունակում էր նայել վերև՝ ճախրող թռչուններին՝ իր իսկական ընտանիքին՝ երազելով նրանց հետ լինել: Ամեն անգամ, երբ արծիվը պատմում էր իր երազանքի մասին, նրան ասում էին, որ այդպես չի կարող լինել: Եվ արծիվը սկսեց հավատալ դրան: Որոշ ժամանակ անց նա դադարեց երազել և շարունակեց ապրել իր կյանքով՝ որպես հավ: Վերջապես, երկար կյանք ապրելուց հետո, արծիվը մահացավ:

Պատմության խրատը. դուք դառնում եք այն, ինչին հավատում եք: