
10 հետաքրքիր փաստեր «Կամքի ուժ» գրքի մասին
1
Մինչ այժմ տպագրվել է գրքի 1500 օրինակ: 15 ամիսների ընթացքում վաճառվել է գրքի մոտ 1270 օրինակ:
2
Գրքի հեղինակը երկար տարիներ ունեցել է բոլոր այն վնասակար սովորությունները, որոնց մասին գրել է. ծխել է, ունեցել է ալկոհոլային խմիչքներից կախվածություն, ալկոհոլը չարաշահելու պատճառով հայտնվել է կոմայում, տառապել է նյարդային գերլարվածությամբ:
3
Գրքի կազմի դիզայնն ընտրվել է մրցույթով, որի մրցանակը 100 հազար դրամ էր: Ահա հաղթող դիզայնի նախնական տարբերակը:
4
Գիրքը մինչ այժմ վաճառվել է 14 երկրներում՝ ներառյալ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Բելգիա, և այլն, և այլն:
5
Գրքի առաջին օրինակը վաճառվել է աճուրդով՝ 12 000 դրամով: Այն առանց կազմի էր՝ հեղինակի մակագրությամբ:
6
Գիրքը գրվել է մոտ մեկ տարվա ընթացքում՝ հեղինակի՝ դրան նախորդող 5 տարիների փորձի հիման վրա:
7
Գրքում չկան հորինված պատմություններ, այլ մարդկանց կյանքից վերցված տեղեկություններ, ենթադրություններ: Գրքի ողջ բովանդակությունը հիմնված է հեղինակի անձնական փորձի, մտքերի, եզրակացությունների վրա՝ Հայաստանում:
8
Գիրքը մեկ օրում ամենաշատը վաճառվել է 2018 թ. փետրվարի 18-ին (գիրք նվիրելու օրվա նախօրեին)` 29 օրինակ (բացառությամբ շնորհանդեսը):
9
Գրքի ամենաշատ վաճառքը եղել է առցանց՝ habits.am կայքի միջոցով: Երկրորդ տեղում է «Բուկինիստ» գրախանութների ցանցը:
10
Գիրքը հայտնվել է «Բուկինիստ» գրախանութների ցանցի 2017 թ. «ոչ գեղարվեստական» ժանրի բեսթսելեր գրքերի ցանկում: Այդ ցանկում է նաև հեղինակի մյուս՝ Փոխիր կյանքդ գիրքը: