Պատմություն մի մարդու մասին, ում մոտ ոչինչ չէր ստացվում
Նա խանութ բացեց, բայց մատնվեց անհաջողության: Որոշեց զբաղվել ինժեներական գործով և կրկին մատնվեց անհաջողության: Նա վաճառեց իր բոլոր գործիքներն ու սարքավորումները աճուրդում, որպեսզի մարի պարտքերը: Ապա մասնակցեց հնդկացիների հետ պատերազմին որպես կապիտան: Բայց արժանացավ նրան, որ նրան պաշտոնազրկեցին մինչև շարքային և ուղարկեցին տուն: Նա ուժեղ սիրահարվեց, նշանվեց և պետք է ամուսնանար: Բայց աղջիկը հանկարծակի մահացավ և նա շատ ծանր ցնցում ապրեց:
Նա սկսեց զբաղվել իրավագիտությամբ, մի քանի դատական գործեր շահեց, ապա սկսեց զբաղվել քաղաքականությամբ: Առաջադրվեց թեկնածու բարձր պաշտոնում և կրկին պարտության մատնվեց: Զարմանալի է` ինչպե՞ս այսքանից հետո Աբրահամ Լինքոլնը կարողացավ դառնալ նախագահ:
Հ.Գ.
Պետք չէ հետևից քարշ տալ պարտություններն ու անհաջողությունները: Անկախ ամեն ինչից` միշտ շարժվեք առաջ: