Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Այն հաղթելու հոգեբանության մասին է. հաղթանակ, որ ինքներս մեր հանդեպ պետք է տանենք: Գրքում հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես են մեր առօրյա սովորություններն ազդում մեր կյանքի վրա և ինչպես ապրել ավելի գիտակցաբար՝ ղեկավարելով դրանք:
Սկզբում պետք է հստակ գիտակցես, թե ինչու ես անում այս կամ այն բանը, ապա այնքան կամքի ուժ ունենաս, որ կարողանաս մինչև վերջ գնալ:
Բիզնես թրեյներ
Գրքում այնքան հոգատարություն, անկեղծություն, պարզություն կա դեպի ընթերցողը, որ ակամայից ընկերանում ես հեղինակի հետ: Տպավորություն է, թե Հրաչյան անկեղծ զրուցում է քեզ հետ ու կիսվում իր փորձով, ձախողումներով ու ձեռքբերումներով, բացահայտում ու հորդորում է դեպի նոր ձեռքբերումներ:
«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ
«Կամքի ուժ» գիրքն ինձ համար լույս էր մութ տարածության մեջ։ Գրքում ներկայացված են հոյակապ օրինակներ ու խորհուրդներ՝ ճիշտ ապրելու, առողջությունը գնահատելու, էլ ավելի լավը լինելու համար։ Գիրքը կարդալիս ես տեսա երկու Վահագն. մեկն այն մարդն էր, ով կարդում էր գիրքը, իսկ մյուսը նա էր, ում մասին գիրքն է, և ես կնմանվեմ գրքի Վահագնին։ Շնորհակալություն նման բովանդակալից և ուսուցանող գրքի համար։
«Բուկինիստ» գրախանութի սոցմեդիայի և հանրային կապերի ղեկավար
Հրաշալի գիրք է` ազատվելու համար այն սովորություններից, որոնք չեն թողնում մեզ երջանիկ ապրել: Ամենաշատն ինձ դուր եկավ այն, որ ցանկացած վատ սովորություն պետք է թողնել միանգամից, ոչ թե կամաց-կամաց, մինչև որ մի օր (մի անորոշ օր) ի վերջո կձերբազատվեք դրանից: Ընդհանրապես, սա մի գիրք է, որը սովորեցնում է բազմակետերի փոխարեն վերջակետ դնել: