Կամքի ուժը սեփական անձի հանդեպ տարած փոքրիկ հաղթանակներն են: Այդ հաղթանակներն ունեն կուտակվելու հատկություն և երբ կուտակվում են՝ ինչ-որ պահի մենք տեսնում ենք դրանց մեծ արդյունքն արտաքին աշխարհում:

Երեկ դիտում էի «Կատվեի թագուհին» ֆիլմը՝ նման մի պատմության մասին: Կատվեն Աֆրիկայում գտնվող Ուգանդա պետության ամենաաղքատ թաղամասերից մեկն է, որտեղ ապրողները հիմնականում սոված են, չգիտեն գրել և կարդալ, ապրում են ծանր կենցաղային պայմաններում: Գլխավոր հերոսուհին մի աղջնակ է Կատվեից, ում մի օր առաջարկում է շախմատ խաղալ տեղի շախմատի մարզիչը՝ մեկ ափսե շիլայի դիմաց: Աղջիկը, ով չգիտեր գրել և կարդալ, արագ հասկանում է խաղի կանոնները և մի քանի տարի անց նա արդեն Աֆրիկայի չեմպիոն էր: Մարզչի համառությունը, նվիրվածությունն ու երեխաների կյանքը փոխելու ցանկությունն օգնում են աղջկան դառնալ հանրահայտ: Եվ երբ սկզբում գրում էի փոքրիկ հաղթանակների և կամքի ուժի մասին, նկատի ունեի հենց մարզչին, ում շնորհիվ իրականացավ այս ամենը:

Դիտեք «Կատվեի թագուհու» մասին պատմող իրական պատմությունը

Դիտեք նաև նրա պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի թրեյլերը

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: