«Կամքի ուժ» բլոգ

Ոմանք գտնում են պատճառաբանություններ, ոմանք պարզապես անում են

Ես ինձ չեմ սիրում, երբ գործը կիսատ եմ թողնում: Սակայն ես ինձ ատում եմ, երբ գործը չեմ սկսում: Պատճառաբանությունները, թե ինչու այս կամ այն բանը պետք է չսկսել, կարելի է տասնյակներով մտածել (իմիջիայլոց` դրանք կլինեն շատ տրամաբանական հիմնավորումներ): Սակայն ես գիտեմ, որ այդ «տրամաբանական հիմնավորումների» հիմքում ընկած է հասարակ վախը՝ փոփոխության, հարմարավետության գոտուց դուրս գալու հանդեպ:

Կարդալ ավելին

Ինչ է սովորությունը

Սովորությունը բնազդ է, որը մեզ ստիպում է անել միևնույն բանը՝ հնարավորինս քիչ մտածելով: Երբ մենք որևէ քայլ ենք կատարում, դրանից առաջ մենք մտածում ենք: Օրինակ, երբ նորաբաց ռեստորանում մենք պատրաստվում ենք ուտեստ պատվիրել, նախապես մտածում ենք, դիտարկում ենք տարբերակներ, ընտրում ենք և միայն վերջում՝ կատարում ենք քայլը՝ պատվիրում ենք: Այդ ընթացքում մեր ուղեղն աշխատում է որոշակիորեն ծանրաբեռնված: Սակայն մենք ավելի քիչ ենք մտածում, երբ պատվիրում ենք մեր մշտական ուտեստներից մեկն այն ռեստորանում, որը միշտ հաճախել ենք: Ավելի քիչ մտածում ենք այն ժամանակ, երբ պատրաստվում ենք բռնել պատառաքաղը, ուտելիքն ափսեից հասցնել բերան, ծամել, և այլն, և այլն: Այդ ընթացքում ուղեղն ավելի քիչ է ծանրաբեռնված, քանի որ քայլերի հերթականությունը ստացվում է, կարծես, մեխանիկորեն: Դա պայմանավորված է նրանով, որ միևնույն բանը մենք արել ենք բազմաթիվ անգամներ և մտածելու կարիք այլևս չունենք: Այսինքն՝ սովորությունը փոքրացնում է մեր ուղեղի ծանրաբեռնվածությունը և մենք քայլը կատարելուց առաջ քիչ ենք մտածում:

Կարդալ ավելին

Ինչու ենք օրվա ընթացքում լարված և ինչպես ազատվել դրանից. Զեյգարնիկի էֆֆեկտը

1920-ական թվականների վերջին սովետական ապագա հոգեբան Բլյումա Վուլֆովնա Զեյգարնիկն իր դասախոս՝ գերմանացի ճանաչված հոգեբան Կուրտ Լևինի հետ միասին գտնվում էր սրճարանում, երբ ուշադրություն է դարձնում, որ մատուցողը՝ չնայած սրճարանում գտնվող հաճախորդների մեծ քանակի, կարողանում է հիշել նրանց պատվերները՝ առանց գրառումներ կատարելու: Նա հետաքրքրվում է մատուցողից, թե ինչպես է դա նրա մոտ ստացվում և ստանում պատասխան, որ դա ստացվում է ինքնըստինքյան: Ապա Զեյգարնիկը խնդրում է մատուցողին հիշել նաև այն պատվերները, որոնք նա ավարտել էր քիչ առաջ: Մատուցողը, ի զարմանս իրեն, կարողանում է հիշել պատվերների մի մասը միայն՝ չնայած հիշում էր ընթացիկ բոլոր պատվերները: Զեյգարնիկը ենթադրում է, որ անավարտ գործերի մասին մարդիկ ավելի լավ են հիշում, քան ավարտվածների:

Կարդալ ավելին

20 մեջբերումներ «Կամքի ուժ» գրքից. մաս 3

Երբ դուք ինչ-որ բան եք անում, որը ձեզ մոտ դեռ չի ստացվում, շրջապատի մարդիկ անընդհատ հիշեցնելու են ձեզ այդ մասին:

***

Մենք նմանվում ենք ծովում լողացող նավակի, որին ալիքներն ու քամին այլ կողմ են հրում` փորձելով շեղել իր ճանապարհից, բայց նավակը պետք է շարժվի ի՛ր ուղղությամբ:

Կարդալ ավելին

Առակ արաբի մասին կամ ինչ է մեզ հետ անում ալկոհոլը

Մի հավատացյալ արաբ էր ապրում Սաուդյան Արաբիայում:

Մի օր նրա առջև հայտնվում է սատանան և ասում.
— Եկել է քո ժամանակը, դու պետք է մահանաս: Բայց ես կարող եմ փրկել քեզ: Ես քեզ կտամ ընտրության հնարավորություն: Եթե դու կատարես նշված երեք գործողություններից մեկը, ես քեզ կվերադարձնեմ կյանքդ: Դու պետք է սպանես քո հավատարիմ ստրուկին, ծեծես կնոջդ կամ գինով հարբես:

Կարդալ ավելին

Կինը, ով ուզում էր փոխել իր կյանքը, և Սև Մորուքը. առակ գործելու վախի մասին

«Ես այլևս երբեք չեմ ապրի այնպես, ինչպես նախկինում». գրեց Մարգարիտան օրագրում:

— Մայրի՜կ, դուռը թակում են,- լսվեց աղջկա ձայնը:

Մարգարիտան մոտեցավ դռանը և նայեց դիտանցքից: Երկար, սև մորուք էր երևում: «Կրկին նա է…». դողդղաց Մարգարիտան՝ հետ վազելով դռնից: Կես րոպե լռություն… Կրկին դանդաղ, անձայն մոտեցավ դռանը և աչքը մոտեցրեց դիտանցքին: Ոչ ոք չկար:

Կարդալ ավելին

Ինչպես Աֆրիկայի ամենաաղքատ թաղամասերից մեկում ապրող աղջիկը կարողացավ փոխել իր կյանքը՝ սկսելով շախմատ խաղալ

Կամքի ուժը սեփական անձի հանդեպ տարած փոքրիկ հաղթանակներն են: Այդ հաղթանակներն ունեն կուտակվելու հատկություն և երբ կուտակվում են՝ ինչ-որ պահի մենք տեսնում ենք դրանց մեծ արդյունքն արտաքին աշխարհում:

Կարդալ ավելին

Հին հնդկական իմաստությունն ասում է. հանճարեղ է նա, ով…

Հին հնդկական իմաստությունն ասում է. «Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության հետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս»: Այստեղ խոսվում է մաքուր գիտակցության և ինքնաղեկավարման մասին: Միայն մաքուր գիտակցությունը բավարար չէ, եթե չկա ինքնաղեկավարում: Օրինակ, դու կարող ես շատ լավ գիտակցել, որ ուրիշների հարստությունն իրենց է պատկանում, քանի որ իրենց ստեղծածն է, բայց չդիմանաս գայթակղությանը բանկոմատում մոռացված կամ գրպանից ընկած երկու հարյուր հազար դրամը վերցնելու, երբ տեսնում ես հեռացող, անտեղյակ սեփականատիրոջը: Նույնը վերաբերվում է հակառակին: Դու կարող ես ունենալ ինքնաղեկավարում, սակայն չունենաս մաքուր գիտակցություն: Օրինակ, դու միշտ կարող ես հասնել քո նպատակներին, բայց անես դա ուրիշների հաշվին: Դու կարող ես հարստանալ՝ ուրիշներին խաբելով:

Կարդալ ավելին

Աշխատանք, թե՞ կյանք. առակ

Ընտանիքի հայրը շատ էր աշխատում: Նա հաց էր առաքում, որպեսզի պահի իր ընտանիքը՝ կնոջը և երկու երեխաներին: Աշխատանքից հետո երեկոները նա անց էր կացնում դասերի հաճախելով՝ հույս ունենալով, որ մի օր կկարողանա ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել: Բացի կիրակի օրերից, նա հազվադեպ էր ընտանիքի հետ ճաշում: Նա աշխատում և սովորում էր ջանասիրաբար, որպեսզի ընտանիքը լավագույնով ապահովի:

Կարդալ ավելին

error: Ստեղծեք սեփական բովանդակությունը, այդպես ավելի հետաքրքիր է: