Կամքի ուժ

Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Սովորությունները ձևավորում են մեր առօրյան և կյանքը, ուստի խոսքը մեր ապրելակերպը հասկանալու և կյանքը ղեկավարելու մասին է: Սովորությունների վրա մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, քանի որ ժամանակի ընթացքում դրանք խորը արմատներ են գցում մեր գիտակցության մեջ և առօրյայում: Սակայն այդ սովորությունները կարող են վնասել մեզ, դարձնել մեր կյանքն անհետաքրքիր, չթողնել մեզ առաջ շարժվել, իսկ մենք կշարունակենք անել այն, ինչ միշտ արել ենք` առանց դա գիտակցելու:

Սովորությունները ղեկավարելու համար Կամքի ուժ է անհրաժեշտ: Ի՞նչ է Կամքի ուժը, ինչպե՞ս է այն ձևավորվում և ձևավորվո՞ւմ է այն արդյոք, թե՞ տաղանդի պես մի բան է, որ պետք է լինի ի ծնե: Գրքում հեղինակը պատմում է այն մասին, թե ինչպես են ղեկավարվում սովորությունները: Որպես օրինակ` նա բերում է 15 սովորություն անձնական կյանքից, որոնք ինքը կարողացել է հաղթահարել կամ ձեռք բերել: Այդ սովորություններից շատերին դուք հավանաբար «ծանոթ եք» ոչ միայն լսելով:

  • Ծխել
  • Ալկոհոլ օգտագործել
  • Հեռուստացույց դիտել
  • Սթրեսի մեջ ընկնել
  • Աշխատավարձով ապրել
  • Հարմարավետության գոտում մնալ
  • Ճանապարհի կեսից ետ կանգնել
  • Ոչ պետքական իրերը պահել
  • Հեռախոսով խոսել
  • Սուրճ խմել
  • Առողջ սնվել
  • Ջուր խմել
  • Ֆիզիկապես ակտիվ լինել
  • Զայրույթը ղեկավարել
  • Ուրիշներին օգնել

Վերլուծելով օրինակները` հեղինակը պատմում է սովորությունները ղեկավարելու (դրանցից ազատվելու կամ ձեռք բերելու) հիմնական սկզբունքների մասին, օգնում հասկանալ, թե ինչ է Կամքի ուժը և ինչպես այն ձեռք բերեք ինքներդ: Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար` անկախ սեռից, տարիքից և մասնագիտությունից:

  կարդալ հատված