Մի գյուղացի մի օր հայտնաբերում է, որ ախոռում կորցրել է իր ժամացույցը: Դա սովորական ժամացույց չէր, այլ կարևոր նշանակություն ուներ իր համար: Խոտի դեզերում ապարդյուն որոնումից հետո նա որոշում է այդ գործը հանձնարարել ախոռի մոտ խաղացող երեխաներին: Նա խոստանում է պարգևատրել այն մեկին, ով կգտնի ժամացույցը: Լսելով դա՝ երեխաները վազում են ախոռ և սկսում որոնել խոտի դեզերում, բայց ոչինչ չեն գտնում:

Երբ գյուղացին հույսն արդեն կտրել էր և պատրաստվում էր հանձնվել, մի փոքրիկ տղա է մոտենում նրան և խնդրում իրեն ևս մեկ հնարավորություն տալ: «Ինչու ոչ,- մտածում է գյուղացին,- վերջիվերջո նա այդքան ազնիվ տեսք ունի»: Նա թողնում է տղային ևս մեկ անգամ մտնել ախոռ: Որոշ ժամանակ անց փոքրիկ տղան դուրս է գալիս ժամացույցը ձեռքին: Գյուղացին և՛ ուրախ էր, և՛ զարմացած: Նա հարցնում է տղային, թե ինչպես նրա մոտ ստացվեց այն, ինչը չէր ստացվում մյուսների մոտ: «Ես ոչինչ չեմ արել,- պատասխանում է տղան,- պարզապես նստել եմ գետնին և լսել: Լռության մեջ ես լսեցի ժամացույցի տկտկոցը և գտա այն՝ նայելով ձայնի ուղղությամբ»:

Պատմության խրատը: Խաղաղ վիճակում ուղեղն ավելի լավ է մտածում, քան երբ այն ծանրաբեռնված է գործերով: Ամեն օր Ձեր ուղեղին հնարավորություն տվեք մի քանի րոպե լինել լռության մեջ և կտեսնեք, թե ինչպես այն կդարձնի Ձեր կյանքն ավելի արդյունավետ: