Մի իմաստուն կար, ով գյուղից գյուղ, քաղաքից քաղաք էր անցնում և մարդկանց կյանքի իմաստություններն էր սովորեցնում: Մի օր իմաստունն անցնում էր գյուղամիջով, երբ հանկարծ մի շատ բարկացած ու կոպիտ երիտասարդ հայտնվեց և սկսեց նրան վիրավորել: «Դու իրավունք չունե՛ս սովորեցնել մյուսներին,- գոռաց նա,- դու բոլորի պես հիմա՛ր ես, մի կեղծ բաներ սովորեցրու մարդկանց»:

Իմաստունը չվիրավորվեց մեղադրանքներից: Փոխարենը հարցրեց երիտասարդին. «Ասա ինձ՝ երբ ինչ-որ մեկի համար նվեր ես գնում, և նա այն չի ընդունում, ո՞ւմ է այդ նվերը պատկանում»: Երիտասարդը զարմացած էր նման տարօրինակ հարցից, բայց պատասխանեց. «Իհարկե՛ ինձ, քանի որ ես եմ այն գնել»: Իմաստունը ժպտաց: «Ճիշտ ես, և նույնը վերաբերվում է քո զայրույթին: Երբ դու բարկանում ես ինձ վրա և ես չեմ վիրավորվում, զայրույթը հետ է վերադառնում քեզ: Դու դառնում ես միակը մեր երկուսից, ում այն վշտացնում է: Մի վնասիր ինքդ քեզ»:

Եթե ուզում եք դադարել ինքներդ ձեզ վնասել, պետք է ազատվեք զայրույթից, փոխարենը՝ սիրեք: Երբ ձեր մեջ ատելություն կա, դրանից ինքներդ եք վշտանում և տուժում: Սակայն երբ սիրում եք, երջանիկ են բոլորը: