1. Մարդը հիվանդանում է տարբեր պատճառներով. ոմանք հիվանդանում են մրսածությունից, ոմանք՝ հոգնածությունից և վշտից:

2. Մարդն, ով լեռներ է տեղաշարժում, սկզբում հեռացնում է փոքրիկ քարերը:

3. Այն, ինչ փնտրում է բարձր մարդը, գտնվում է իր մեջ, իսկ այն, ինչ փնտրում է ցածր մարդը՝ ուրիշների մեջ:

4. Որքան անխնա և խիստ դուք դատեք ձեզ, այնքան արդար և մեղմ կդատեք ուրիշներին:

5. Երբ նետը չի դիպչում թիրախին, նետաձիգը մեղադրում է իրեն, այլ ոչ թե ուրիշին: Այդպես է վարվում նաև իմաստունը:

6. Չեն փոխվում միայն ամենից իմաստուններն ու ամենից հիմարները:

7. Հին ժամանակներում մարդիկ չէին սիրում շատ խոսել: Նրանք ամոթալի էին համարում սեփական խոսքերի հետևից չհասցնելը:

8. Տհաճ բանից բողոքելը՝ չարիքը կրկնապատկել է, դրա վրա ծիծաղելը՝ այն ոչնչացնել:

9. Վիրավորված կամ թալանված լինելը ոչինչ է, եթե դու չես շարունակում դրա մասին հիշել:

10. Աշխատիր մտքերդ մաքրելու վրա: Եթե չունենաս վատ մտքեր, չեն լինի նաև վատ արարքներ:

Կոնֆուցիոս