Կյանքում երբեմն լինում են անելանելի թվացող իրավիճակներ, երբ ելքը քողարկված է մշուշով և միայն համառության, հաստատակամության և շարունակական որոնումների շնորհիվ է հաջողվում հաղթահարել դժվարությունները և դուրս գալ որպես հաղթող: Ձեզ ենք ներկայացնում ֆիլմերի մեր ընտրյալ հնգյակը (որոնցից երեքը նկարահանված են իրական պատմությունների հիման վրա), որոնց հերոսները կարողանում են չհանձնվել և հաղթել:

«Սառածները»

ֆիլմը երեք ընկերների մասին է, որոնց, ցրտաշունչ ձմռանը՝ հանգստյան օրերին, պատահաբար մոռանում են ճոպանուղու վրա: Կսառչե՞ն նրանք գիշերը, թե՞ այնուամենայնիվ ելք կա:

«Սանկտում»

Ֆիլմը քարանձավախույզների մի խմբի մասին է, որոնք հայտնվում են «կենդանի թաղված» աշխարհի խոշորագույն քարանձավային ցանցերից մեկում, երբ հեղեղը փակում է մուտքի ճանապարհը: Ինչպե՞ս և ո՞վ կփրկվի:

«Պելե. լեգենդի ծնունդը»

Լեգենդար ֆուտբոլիստի մասին պատմող այս ֆիլմը սկսվում է փողոցում ֆուտբոլ խաղացող մի տղայի պատմությունից, ով, հաղթահարելով սոցիալական և մյուս բոլոր արգելքները, կարողանում է դառնալ ֆուտբոլի արքան:

«Միլիարդատերը» կամ «Տոպի գաղտնիքը»

Թաիլանդական այս ֆիլմը 19-ամյա երիտասարդի մասին է, ով թողնում է ուսումը, սկսում զբաղվել բիզնեսով և չնայած սկզբնական բազմաթիվ դժվարություններին՝ կարողանում դառնալ Թաիլանդի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը (թաիլանդական դրամով): Ինչպե՞ս դա նրան հաջողվեց:

«Փախուստ բանտից»

Չնայած այս մեկը ոչ թե ֆիլմ է, այլ սերիալ, սակայն այն ընդգրկել ենք մեր ցանկում, քանի որ թեմայում լավագույններից մեկն է և պատմում է բանտում հայտնված անմեղ եղբայրների մասին, ովքեր որոշում են պայքարել համակարգի դեմ և հաղթել: Ունկնդրին լարված է պահում ֆիլմի ողջ ընթացքում:

Ահա և վերջ: Դիտեք ֆիլմերը և հիշեք, որ կյանքի անելանելի թվացող իրավիճակներից հաճախ ելք կա, եթե փնտրել և չհանձնվել:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: