Զեֆիրային փորձարկում

1960 թ. Սթենֆորդի համալսարանում հոգեբան Ուոլտեր Միշելի ղեկավարությամբ հետաքրքիր հետազոտություն է անցկացվում: 4-6 տարեկան երեխաներին տրվում է ընտրության հնարավորություն. կամ ստանալ «փոքրիկ վարձատրություն» զեֆիրի կամ թխվածքաբլիթի տեսքով հենց հիմա, կամ ստանալ նույնը կրկնակի, եթե նրանք պատրաստ են մի փոքր սպասել (մոտ 15 րոպե): Այդ ընթացքում փորձարկողը դուրս է գալիս սենյակից` երեխային թողելով միայնակ «գայթակղության» հետ: Հետագա հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաների մոտ, ովքեր կամք են դրսևորել և կարողացել են սպասել կրկնակի «վարձատրությանը», հասուն տարիքում կյանքը դասավորվում է ավելի բարեկեցիկ և նրանք ավելի լավ արդյունքների են հասնում (դա չափվում էր, օրինակ, ավարտական քննությունների արդյունքները հաշվի առնելով կամ կյանքի որակի այլ չափանիշներով): Հետազոտությունը ստանում է «Զեֆիրային փորձարկում» անվանումը:

2011 թ. անցկացվում է հետազոտության մասնակիցների ուղեղի տոմոգրաֆիկ հետազոտություն: Հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մասնակիցների մոտ, ովքեր կարողացել էին ինքնատիրապետում ցուցաբերել և դիմադրել գայթակղությանը` սպասելով ավելի ցանկալի արդյունքի, ուղեղի պրեֆրոնտալ կեղևն ավելի ակտիվ է: Իմիջիայլոց, վերջին տասնամյակների հետազոտությունները ցույց են տալիս, որ հենց ուղեղի պրեֆրոնտալ կեղևն է կարևորագույն դեր խաղում ուշադրության և զգացմունքները ղեկավարելու հարցում (ուղեղի այս հատվածի մասին շուտով կպատմենք առանձին հոդվածով):

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: