Մենք հայտնվել ենք կյանքի ծուղակում,
Բոլոր կողմերից մեր դեմ են խաղում,
Դժվարություններ, հիվանդություններ, խնդիրներ բազում,
Նույնիսկ չգիտենք, թե ապագայում մեզ ինչ է սպասվում:

Անորոշության ու անհասկանալի կյանքի այս խաղում,
Մի քանի բան կա, որ ջրի երեսին է մեզ դեռևս պահում`
Բարություն ու սեր, հոգատարություն, հարազատ մարդիկ,
Ու նպատակներ, որոնք ապրելու ուժ, կիրք են տալիս:

Ու այս ամենի միջով անցնելու,
Կյանքի վերջնակետ հաղթած հասնելու,
Խոչընդոտները հաղթահարելու,
Կյանքը նորովի բացահայտելու,
Նորը ստեղծելու, հինն աճեցնելու,
Աշխարհն ավելի լավը դարձնելու,
Եվ ինչ-որ բանի հասնելու համար,
Մեզ պետք է մի ուժ, մի հզոր ազդակ,
Որը կտանի դեպի հաղթանակ,
Որը կհուշի կեսից կանգ չառնել,
Այլ ճանապարհը մինչև վերջ անցնել,
Որը կհրի մեզ, երբ բարձրանում ենք,
Եվ կարգելակի, երբ արագ իջնում ենք,
Որը կօգնի մեզ հասկանալ, հիշել,
Որ պետք չէ կյանքում անընդհատ վազել,
Պետք է կյանքը գիտակցված քայլերով անցնել:

Եթե հարցնեք ինձ, թե ինչ ուժ է դա,
Կպատասխանեմ` Ձեր ներսում այն կա,
Իսկ թե ինչպես այն բացահայտեք,
Միակ խորհուրդս` գի՛րքը կարդացեք:

Հ. Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: