Երբ դուք ինչ-որ բան եք անում, որը ձեզ մոտ դեռ չի ստացվում, շրջապատի մարդիկ անընդհատ հիշեցնելու են ձեզ այդ մասին:

***

Մենք նմանվում ենք ծովում լողացող նավակի, որին ալիքներն ու քամին այլ կողմ են հրում` փորձելով շեղել իր ճանապարհից, բայց նավակը պետք է շարժվի ի՛ր ուղղությամբ:


***

Իմ մեջ ձևավորվել է սովորություն` չենթարկվել շրջապատի տրամադրություններին: Որպեսզի դուք էլ այդպես կարողանաք, հիշեք հետևյալը. մենք բոլորս հավասար ենք ստեղծվել, և ոչ ոք ձեզանից խելացի չէ: Իհարկե, որոշ մարդիկ ունեն ավելի շատ փորձ, քան մյուսները, կամ բնավորության որոշ գծեր, որոնք չունեն ուրիշները, բայց այդ ամենը ձեռքբերովի է:

***

Անկախ նրանից, թե ինչու ենք մենք ճանապարհի կեսից հետ կանգնում, չնայած զգում ենք, որ ճանապարհը մեզ դեպի բարձունք է տանում, հիշեք, որ սա մի սովորություն է, որը չի թողնելու ձեզ առաջ շարժվել կյանքում:

***

Դպրոցում գերազանցիկ էի, օլիմպիադաներ էի հաղթում, բայց համալսարանում սովորեցի միջակ: Սկսեցի որպես ծրագրավորող աշխատել, բայց տարիներ անց նույն ծրագրավորողն էի` նույն ընկերությունում և պաշտոնում: Կիսատ թողեցի ծրագրավորումը, քանի որ նոր բան էի ուզում փորձել: Ճանապարհները, որոնք ես ընտրում էի, միշտ կիսատ էին մնում: Միգուցե այդպես էլ պետք է լիներ, բայց դա բնավորություն էր ձևավորում:

***

Կյանքի տարբեր ոլորտներում դուք ինքներդ պետք է որոշեք՝ ուզում եք կայունությո՞ւն, թե՞ աճ:

***

Երբ մենք միաժամանակ մի քանի բանի վրա ենք կենտրոնանում, որպես կանոն, հաջողության չենք հասնում, քանի որ կենտրոնացումը բաժանված է և թուլացած:

***

Վախից մինչև հարմարավետության գոտու նոր սահ­մաններ ձեզ ընդամենը մի քանի վայրկյան է բա­ժանում. վայրկյաններ, երբ դուք պետք է որոշում կայացնեք և քայլ կատարեք:

***

Երբեմն, կյանքի որոշակի իրավիճակներում, երբ պետք է քայլ կատարել, իմ մեջ նույնպես վախ է առաջանում: Բայց ես երբեք չեմ ամաչում այդ վախից և չեմ ամաչում առաջին հերթին ինքս իմ առաջ: Գիտե՞ք` ինչու: Որովհետև, անկախ վախից, ես միշտ կատարում եմ այդ քայլը:

***

Ամենահանգիստ կյանքն այն է, երբ չես տարբերվում ուրիշներից, ձուլվում ես հասարակության հետ և շարժվում նույն ալիքով:

***

Ինչ-որ պահից սկսած` հասարակությունն ինքն է անում այն գործը, որի գաղափարն իրենը չէ:

***

Ես զգում էի, որ ինչ-որ բան եմ անում, որն իմ որոշումը չէ, այլ թելադրված է հասարակության կողմից: Ես զգում էի, որ համակարգի մի մասն եմ, բայց ներքուստ ցանկանում էի դուրս լինել համակարգից:

***

Բարությունը սկսվում է այնտեղ, որտեղ դուք հիմա եք գտնվում, ում հետ շփվում եք ամեն օր:

***

Եթե դուք որոշում եք ուրիշներին օգնել, ամենակարևորն այն է, որպեսզի ցանկությունը դառնա քայլ:

***

Քայլում ես փողոցով և տեսնում ես` ինչ-որ մեկը պառկած է գետնին: Չգիտես` վա՞տ է զգում, քնա՞ծ է, թե՞ ուշագնաց է եղել: Զգում ես, որ հարկավոր է մոտենալ, ճշտել, բայց անցնում ես կողքով, թեքվում, հետ ես նայում, բայց չես կանգնում: Ցանկությունը կրկին քայլ չի դառնում:

***

Նախկինում ես մտածում էի, որ ուրիշներին օգնելու համար պետք է հարուստ լինել: Հետո հասկացա, որ դա ինքնախաբեություն կամ ինքնաարդարացում է:

***

Ես միշտ ձգտել եմ ստեղծել մի բան, որը կազդի միլիոնավոր մարդկանց կյանքի վրա և այն ավելի լավը կդարձնի:

***

Մեր ապրելակերպն ու սովորություններն ինչ-որ պահի մեզ դնում են որոշակի հունի մեջ, և մենք սկսում ենք ընթանալ այդ հունով:

***

Յուրաքանչյուրս շրջապատված է իր փոքրիկ աշխարհով: Առանց գրավելու այդ աշխարհը` մենք փորձում ենք տիրել ավելի մեծ աշխարհների:

***

Չկան երջանկության, առողջության կամ հաջողության հասնելու ձեռնարկներ: Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կյանք ունի իր առանձնահատկությունները, ուստի լավագույն տարբերակն այն է, երբ մարդուն տալիս ես որոշակի գիտելիք և ինքնուրույն մտածելու, վերլուծելու, որոշումներ կայացնելու և փոխվելու հիմք: