Գրքի շապիկի դիզայնի մրցույթ

Հայտարարվում է մրցույթ «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքի շապիկի դիզայնի համար: Մրցույթի վերջնաժամկետը` հոկտեմբերի 21-ը, ժամը 11:00-ն: Ներկայացված բոլոր դիզայններից կընտրվեն լավագույն երեքը, որտեղ հաղթողը կարժանանա մրցանակի` 2 գիրք հեղինակի ստորագրությամբ և 100 000 դրամ, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնողները` գիրքը հեղինակի ստորագրությամբ: Ընտրությունը կատարվում է փակ խորհրդակցության միջոցով: Հնարավոր է նաև տարբերակ, երբ դիզայններից ոչ մեկը չարժանանա լավագույն եռյակում հայտնվելու հավանության, սակայն դրանք մենք հակված չենք, այլ ցանկանում ենք կարճ ժամանակում ունենալ պարզ, հետաքրքիր և գրավիչ շապիկի դիզայն գրքի համար: Ուստի խրախուսում ենք մասնակցել մրցույթին և ներդնել Ձեր ողջ երևակայությունն ու ստեղծարարությունը գրքի շապիկի լավագույն դիզայնը ստեղծելու համար: Սակայն հաշվի առեք` մենք ակնկալում ենք արտասահմանյան բեսթսելերներին չզիջող դիզայն:

Պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
  • Մինչև մրցույթի վերջնաժամկետը անհրաժեշտ է ուղարկել շապիկի դիզայնը info@habits.am հասցեին երկու ֆորմատով` վեկտորային (adobe illustrator, corel) կամ photoshop և նկար (jpg կամ png)` A5 չափսով:
  • Յուրաքանչյուր դիզայներ կարող է ուղարկել ցանկացած քանակությամբ դիզայնի օրինակներ:
  • Անհրաժեշտության դեպքում ընտրված դիզայնը մեր խնդրանքով կարող է ենթարկվել որոշ փոփոխությունների` համատեղ քննարկումից հետո:

Այլ նշումներ

  • Գրքի մասին ողջ տեղեկատվությունը կարող եք գտնել habits.am կայքում: Լրացուցիչ հարցերի կամ տեղեկությունների համար գրեք info@habits.am հասցեին կամ մեր ֆեյսբուքյան էջին:
  • Մինչև մրցույթի վերջնաժամկետը դիզայնը հնարավորինս շուտ ուղարկելը ընտրության վրա չի ազդում:
  • Մրցույթի արդյունքների մասին բոլոր մասնակիցները կտեղեկացվեն էլ. հասցեի միջոցով և կտեղադրվեն համապատասխան ծանուցումներ մեր ֆեյսբուքյան էջում: