Մի փոքրիկ տղա կար, ով բորբոքվում էր ամեն ինչից և չէր կարողանում իր զայրույթը զսպել: Մի անգամ հայրը տալիս է նրան մեխերով լի տոպրակը և ասում, որ ամեն անգամ, երբ նա չկարողանա իր զայրույթը զսպել, պետք է մեկ մեխ գամի ցանկապատի վրա:

Առաջին օրը տղան 37 մեխ է գամում: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, երբ աստիճանաբար նա սկսում է իր զայրույթը վերահսկել, գամված մեխերի քանակը պակասում է: Նա բացահայտում է, որ ավելի հեշտ է զսպել զայրույթը, քան այդքան մեխ գամել:

Եվ վերջապես, գալիս է օրը, երբ տղան ընդհանրապես չի զայրանում և ոչ մի մեխ չի գամում: Նա ոգևորված պատմում է այդ մասին հորը և հայրն առաջարկում է, որ հիմա էլ նա ցանկապատից հանի մեկական մեխ այն օրերի համար, երբ նա չի կարողացել իր զայրույթը զսպել: Անցնում են օրեր և վերջապես տղան հայտնում է հորը, որ բոլոր մեխերը հանված են:

Հայրը բռնում է տղայի ձեռքը, քայլում նրա հետ ցանկապատի մոտ և ասում. «Դու ճիշտ ես վարվել, տղաս, բայց տես այս անցքերը ցանկապատի մեջ: Ցանկապատն այլևս չի լինի այնպիսին, ինչպես նախկինում: Երբ մարդը զայրացած վիճակում ինչ-որ բաներ է ասում, դա սպիեր է թողնում՝ այս անցքերի պես: Դու կարող ես դանակով հարվածել մարդուն, ապա ափսոսալ և դանակը քաշել: Կարևոր չէ, թե դրանից հետո քանի անգամ դու ներողություն կխնդրես և կասես, որ ափսոսում ես, միևնույնն է՝ վերքը մնում է»:

***

Այս առակը լավագույնս բնութագրում է այն ազդեցությունը, որը թողնում է զայրույթը: Այն չի անցնում անհետևանք: «Սպիեր» միշտ էլ մնում են: