Միգուցե ձեզ կթվա, թե վերնագիրն անհեթեթություն է. ինչպե՞ս կարող է սթրեսի մեջ ընկնելը սովորություն լինել. չէ՞ որ դա մեզանից կախված չէ, և ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Ես ձեզ հետ կհամաձայնվեի, եթե ականատես չլինեի այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ սթրեսի մեջ են ընկնում սեփական մտածելակերպի և վերաբերմունքի պատճառով: Եթե հագուստի պատռվելու կամ հանդիպման ձգձգվելու պատճառով մարդը սթրեսի մեջ է ընկնում, ապա ներեցեք, բայց դա արդեն սովորություն է, որը պետք է ղեկավարել: Հակառակ դեպքում մարդը շարունակելու է սթրեսների մեջ ընկնել նաև հետագայում` ցանկացած մանրուքի պատճառով, իսկ նման ազդեցությունն օրգանիզմի համար ավերիչ է:

Որպեսզի հասկանաք, թե որքան ավերիչ է սթրեսի ազդեցությունը, մի օրինակ բերեմ: Մի անգամ քաղցկեղի թեմայով հարցում անցկացրի. «Որն է, ըստ ձեզ, ձեր հարազատի մոտ քաղցկեղի առաջացման պատճառը»: Հարցվածների 65%-ը (հարցմանը մասնակցել էր 30 մարդ Հայաստանից) պատասխանել էր` սթրեսը: Մեկ այլ հետազոտության համաձայն, որ անց են կացրել Յելի համալսարանի գիտնականները, սթրեսը բառացիորեն փոքրացնում է մարդու ուղեղի ծավալը, այն ազդում է մարդու հիշողության և երկարակեցության վրա: Սթրեսի հետ են կապում մի շարք լրջագույն հիվանդություններ, սթրեսը վնասում է մարդուն ֆիզիկապես և հոգեպես, այն չի թողնում, որ մարդը հանգիստ ապրի:

Սակայն ես մի բան եմ նկատել: Հիմնականում վնասում են ոչ թե սթրես առաջացնող հանգամանքներն ու իրավիճակները (այսպես կոչված` սթրեսի հարուցիչները), այլ դրանց հանդեպ վերաբերմունքը: Կան մարդիկ, ովքեր սթրեսի մեջ են ընկնում տարբեր` ոչ սթրեսային իրավիճակներում, փոքր հանգամանքների, մեկանգամյա, փոքր «խնդիրների» պատճառով: Օրինակ` ազատ տեղ չկա մեքենան կայանելու համար, անձրև է` անձրևանոց չկա, հեռախոսը մոռացել են տանը, սպասարկողը կոպիտ խոսեց, բժշկի ընդունարանում հերթ է, տունը թափթփված է, ճանապարհին խցանում է, աշխատավարձը ուշացնում են, վերելակը չի աշխատում, և այլն, և այլն: Բոլոր այս իրավիճակներն իրականում մանրուքներ են, երբ կյանքին լայն հայացքով ես նայում: Սակայն երբեմն մենք այնքան նեղ ենք նայում կյանքին, որ նման մանրուքները մեզ հսկայական են թվում և սթրեսի առաջացման պատճառ են դառնում:

Կարդալ ավելի շատ
Վերադառնալ գլխավոր էջ

«Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»

Գրքում կառնչվեք տարածված 15 սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

  • Հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա:
  • Գրված է Հայաստանի պայմաններում:
  • Ընթերցվում է մեկ շնչով: