ալկոհոլ

Ինչո՞ւ են մարդիկ օգտագործում ալկոհոլ: Որպեսզի տրամադրությունը բարձրանա, որոշ ժամանակով կտրվեն հոգսերից, խնդիրներից, սթրեսներից, անցանկալի գործերից: Ալկոհոլն օգնում է ժամանակավոր մոռանալ բացասականի մասին: Երբեմն էլ համարձակության համար, երբ պետք է այդ քայլը կատարել կամ այդ խոսակցությանը պատրաստվել: Երբեմն էլ ալկոհոլը թույլ է տալիս մարդուն իրեն ուժեղ զգալ, երբ նա չի զգում իրեն այդպիսին: Իսկ պատկերացրեք, որ կա փոխարինող հաբեր, որը թույլ է տալիս ձեզ զգալ այդ ամենն առանց ալկոհոլ օգտագործելու: Դուք կուլ եք տալիս հաբերը, մոռանում եք խնդիրների մասին, տրամադրությունը բարձրանում է, ձեզ ավելի համարձակ և ուժեղ եք զգում: Իսկ ինչ, եթե իմանայիք, որ այդ հաբերն ընդամենը պլացեբո է: Այսինքն ձեզ տվել էին անօգուտ մի հաբեր և համոզել, որ այն ազդելու է ձեզ վրա նկարագրված ձևով, իսկ դուք այնքան էիք հավատացել դրան, որ զգացել էիք այդ ազդեցությունը: Այսինքն, դուք ունեցել էիք այն զգացումները, որոնք ունենում եք ալկոհոլ օգտագործելիս՝ առանց ալկոհոլ օգտագործելու:

Ի՞սկ գիտեք, թե ինչը կարող է ձեզ համար լինել այդ հաբերը: Ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելը: Հավատացեք, ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելուց արդեն մեկ տարի անց դուք կզգաք ձեզ շատ ավելի լավ, քան նախկինում, երբ օգտագործում էիք: Դուք կարիք չեք ունենա բարձրացնել ձեր տրամադրությունը ալկոհոլի միջոցով, նույնիսկ երբ բոլորն են այդպես անում. դուք կկարողանաք կարգավորել դա ինքնուրույն: Անհրաժեշտության դեպքում դուք կունենաք բարձր տրամադրություն, կլինեք համարձակ, ուժեղ, կնայեք խնդրի աչքերին, կլուծեք այն, բայց այդ ամենն առանց ալկոհոլի: Եվ սա միայն իմ խոսքերը չեն: Ես հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում ալկոհոլ և բոլորից լսել եմ միայն նույն զգացողությունների մասին: Միգուցե զարմանալի հնչի, բայց այն, ինչը դուք ստանում եք ալկոհոլի շնորհիվ, կարող եք ստանալ ալկոհոլ չօգտագործելու շնորհիվ (և շատ ավելին), եթե կարողանաք ընդհանրապես չխմել մոտ մեկ տարի: Իսկ ևս մի քանի տարի անց զգացողություններն անհամեմատելի կլինեն, դուք կհայտնվեք գիտակցության բոլորովին այլ մակարդակում: Փորձե՛ք: