Մենք հայտնվել ենք կյանքի ծուղակում,
Բոլոր կողմերից մեր դեմ են խաղում,
Դժվարություններ, հիվանդություններ, խնդիրներ բազում,
Նույնիսկ չգիտենք, թե ապագայում մեզ ինչ է սպասվում:

Անորոշության ու անհասկանալի կյանքի այս խաղում,
Մի քանի բան կա, որ ջրի երեսին է մեզ դեռևս պահում,
Բարություն ու սեր, հոգատարություն, հարազատ մարդիկ,
Ու նպատակներ, որոնք ապրելու ուժ, կիրք են տալիս:

Ու այս ամենի միջով անցնելու,
Կյանքի վերջնակետ հաղթած հասնելու,
Խոչընդոտները հաղթահարելու,
Կյանքը նորովի բացահայտելու,
Նորը ստեղծելու, հինն աճեցնելու,
Աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու,
Եվ ինչ-որ բանի հասնելու համար,
Մեզ պետք է մի ուժ, մի հզոր ազդակ,
Որը կտանի մեզ դեպի հաղթանակ,
Որը կհուշի մեզ կեսից կանգ չառնել,
Այլ ճանապարհը մինչև վերջ անցնել,
Որը կհրի մեզ, երբ բարձրանում ենք,
Եվ կարգելակի, երբ արագ իջնում ենք,
Որը կօգնի մեզ հասկանալ, հիշել,
Որ պետք չէ կյանքում անընդհատ վազել,
Պետք է կյանքը գիտակցաբար, քայլելով անցնել:

Եթե հարցնեք ինձ, թե ինչ ուժ է դա,
Ես կպատասխանեմ` Ձեր ներսում այն կա,
Իսկ թե ինչպես այն բացահայտեք,
Միակ խորհուրդս` գիրքը կարդացեք:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: