Խաղ

Խաղի կանոնները

Սկզբում պետք է ընտրել խաղի բարդությունը, որը որոշվում է դաշտում երևացող թվերի քանակով (35 կամ 90): Ապա պետք է գտնել և սեղմել բոլոր թվերը հերթականությամբ` 1-ից մինչև վերջ: Վերևի ձախ անկյունում երևում է այն թիվը, մինչև որը Դուք արդեն հասել եք, ինչը Ձեզ հնարավորություն է տալիս մոռանալու դեպքում շարունակել ճիշտ տեղից: Նաև ճիշտ թիվը սեղմելիս դաշտի շրջանակը ներկվում է կարմիր գույնով: Երբ բոլոր թվերը հերթականությամբ սեղմված են, ցուցադրվում է պատուհան, որի վրա երևում է Ձեր ծախսած ժամանակը: Խաղի լավագույն արդյունքը ամենաքիչ ժամանակը ծախսելով բոլոր թվերը հերթականությամբ գտնել և սեղմելն է:

Ինչպես խաղալ

Խաղի ընթացքում Դուք բազմիցս անցնելու եք դաշտի վրայով ծայրից ծայր: Փորձեք հիշել հնարավորինս շատ թվերի դիրք, նույնիսկ եթե դրանք այս պահին հերթական թիվը չեն: Սա զարգացնում է հիշողությունը և կենտրոնացումը:

Սկսեցինք

Դե ինչ, սկսեցինք… խաղացեք և նշեք Ձեր անցած ժամանակը մեկնաբանություններում:

[swf src=”http://habits.am/wp-content/uploads/custom/chisla.swf” width=800 height=400]

Հ.Գ.
Հնարավոր է խաղը չբացի բջջային հեռախոսով, փորձեք խաղալ համակարգչով: