Առողջ սնվելու մասին բազմաթիվ հոդվածներ դեռ կլինեն այս բլոգում, բայց որպեսզի հասկանաք դրա կարևորությունը, մի տեսանյութ ենք ուզում ներկայացնել: Առողջ սնվելը գնալով դժվարանում է, քանի որ հասարակությունում ձևավորվում են սովորություններ, որոնք ներքաշում են նորանոր մարդկանց՝ չտալով ինքնուրույն մտածելու, գիտակցելու հնարավորություն: Նաև սնունդը դառնում է քիմիական նյութերով ավելի ողողված, օդը՝ կեղտոտ, պահպանման ժամկետները՝ երկար, չափաբաժինները՝ մեծ: Մարդիկ ուտում են ավելի շատ, քան անհրաժեշտ է: Մարդիկ հաճախ ուտում են այն, ինչն անհրաժեշտ չէ: Եվ այդ ամենը չի կարող ազդեցություն չթողել: Իսկ թե ինչ ազդեցություն է թողում, դիտեք տեսանյութում: