Առողջ, հանգիստ և բավարար քունը համարվում է առողջության և լավ ինքնազգացողության գրավականներից մեկը: Դրան ենք ուզում նվիրել մեր այսօրվա աֆորիզմների շարքը:

***

Քունը լավագույն մեդիտացիան է:
— Դալայ Լամա


***

Եթե ուզում եք ինչ-որ բան անել, որի համար կափսոսաք վաղն առավոտյան, ուշ քնեք:
— Հեննի Յանգմեն

***

Դա ընդհանուր փորձ է, որ գիշերը դժվար լուծվող խնդիրը լուծվում է առավոտյան, երբ գիշերը դրա վրա աշխատում է քնի քննչական հանձնաժողովը:
— Ջոն Սթայնբեք

***

Մտածիր առավոտյան: Գործիր կեսօրին: Կեր երեկոյան: Քնիր գիշերը:
— Ուիլյամ Բլեյք

***

Քունն այն ոսկյա շղթան է, որը կապում է առողջությունն ու մեր մարմիններն իրար հետ:
— Թոմաս Դեքքեր

***

Ամենալավ բանն ինձ համար քունն է, որից հետո առնվազն ես կարող եմ երազել:
— Մերլին Մոնրո

***

Կա ժամանակ շատ բառերի համար, և կա նաև ժամանակ քնելու համար:
— Հոմերոս

***

Ինչպես լավ անցկացված օրն է երջանիկ քուն բերում, այնպես էլ լավ անցկացված կյանքն է երջանիկ մահ բերում:
— Լեոնարդո Դա Վինչի

Հ.Գ.
Թողեք քնի վերաբերյալ Ձեր աֆորիզմը (մեջբերումը) մեկնաբանություններում: