Հարգելի ընթերցողներ, այսօր ուզում ենք ներկայացնել Հասմիկ Մուրադյանի պատմությունը, ով 2009 թ. ծանր ավտովթարից հետո, մեկ շաբաթ անց կացնելով կոմայում, արթնանում է՝ կորցրած լինելով խոսելու, շարժվելու հնարավորությունը, և զրոյից սկսում մարզել մարմինը: Մեծ կամքի ուժը, հաստատակամությունն ու երկար տարիների մարզումները տալիս են իրենց արդյունքը և Հասմիկն ապաքինվում է: Սիրով Ձեզ ենք ներկայացնում նրա մասին պատմող ֆիլմը: