Մի հավատացյալ արաբ էր ապրում Սաուդյան Արաբիայում:

Մի օր նրա առջև հայտնվում է սատանան և ասում.
— Եկել է քո ժամանակը, դու պետք է մահանաս: Բայց ես կարող եմ փրկել քեզ: Ես քեզ կտամ ընտրության հնարավորություն: Եթե դու կատարես նշված երեք գործողություններից մեկը, ես քեզ կվերադարձնեմ կյանքդ: Դու պետք է սպանես քո հավատարիմ ստրուկին, ծեծես կնոջդ կամ գինով հարբես:

Հավատացյալ արաբին չէր թույլատրվում անել նշվածներից ոչ մեկը, և նա ասում է.

— Ինչպե՞ս ես կարող եմ սպանել իմ ստրուկին, նա այդքան նվիրված է ինձ: Դա պարզապես անհնար է: Եվ ի՞նչ հիմարություն է ծեծել կնոջս, ինչպե՞ս ես կարող եմ անել դա: Լա՛վ, այդ դեպքում ես գինի կխմեմ:

Խմելով գինին՝ նա հարբում է և դառնում անկառավարելի: Հարբած վիճակում նա սկսում է ծեծել կնոջը: Վազելով գալիս է ստրուկը, որպեսզի օգնի կնոջը, և նա սպանում է ստրուկին:

Ալկոհոլն անջատում է ինքնաղեկավարման մեր բոլոր մեխանիզմները: Մենք դառնում ենք մեքենա, որը սլանում է ճանապարհն ի վար՝ առանց արգելակման մեխանիզմի: Այն կարող է հարվածել այլ մեքենաների, վրաերթի ենթարկել անցորդներին կամ պարզապես ջարդուխուրդ լինել: Երջանիկ պատահականությամբ կարող է նաև ոչինչ չլինել, բայց որքա՞ն ժամանակ… Փաստը մնում է փաստ. ալկոհոլ օգտագործելով՝ մենք դառնում ենք «ոչ մենք»:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: