Ալկոհոլը ուղեղի վրա

Էրիթրոցիտներ

­Տար­բեր ֆիլ­մե­րում եր­ևի տե­սած կլի­նեք, որ մար­դու ա­րյան մեջ լո­ղում են կար­միր գն­դիկ­ներ: Դրանք է­րիթ­րո­ցիտ­ներն են, ո­րոնք սո­վո­րա­կան վի­ճա­կում պատ­ված են յու­ղային բա­րակ թա­ղան­թով: Մա­զա­նոթ­նե­րի պա­տե­րի հետ շփ­վե­լով է­րիթ­րո­ցիտ­նե­րը է­լեկտ­րա­կա­նա­նում են և դառ­նալով բա­ցա­սա­կան լից­քա­վոր­ված մաս­նիկ­ներ՝ սկ­սում են ի­րար վա­նել: Այ­սինքն՝ սո­վո­րա­կան վի­ճա­կում ա­րյան մեջ է­րիթրո­ցիտ­նե­րը լո­ղում են ա­ռան­ձին­–ա­ռան­ձին: Ե­րբ ալ­կո­հո­լը թա­փան­ցում է ա­րյան մեջ, դրա ազ­դե­ցու­թյամբ է­րիթ­րո­ցիտ­նե­րի պաշտ­պա­նիչ թա­ղան­թը քայ­քայ­վում է, և վա­նե­լու փո­խա­րեն դրանք սկ­սում են ի­րար ձգել: Ար­դյուն­քում ա­ռա­ջա­նում են ա­րյան կար­միր գնդիկնե­րի կու­տա­կում­ներ, ո­րոնց ծա­վա­լը շատ ան­գամ գե­րա­զան­ցում է է­րիթ­րո­ցի­տի ծա­վա­լը:

Խցանումներ ուղեղում

Է­րիթ­րո­ցիտ­նե­րի այդ զանգ­վածն ա­րյան հետ մի­ա­սին շարժ­վում է դե­պի ու­ղե­ղ: Մար­դու ու­ղե­ղը բաղ­կա­ցած է 15 մի­լի­արդ նյար­դային բջիջ­նե­րից` նեյ­րոն­նե­րից, ո­րոն­ցից յու­րա­քան­չյու­րը սն­վում է ա­ռան­ձին միկ­րո­մա­զա­նո­թի մի­ջո­ցով: Այդ մա­զա­նոթ­նե­րի ծա­վալն այն­պի­սին է, որ դրանց մի­ջով է­րիթ­րո­ցիտ­նե­րը կա­րող են ան­ցնել մեկ–մեկ: Եվ ե­րբ է­րիթ­րո­ցիտ­նե­րի այդ զանգ­վա­ծը մո­տե­նում է մա­զա­նո­թին, չի կա­րո­ղա­նում ան­ցնել դրա մի­ջով, տե­ղի է ու­նե­նում խցա­նում, կամ մա­զա­նոթ­ներն ո­ւղ­ղա­կի պայ­թում են: Ար­դյուն­քում թթ­վա­ծի­նը դա­դա­րում է մուտք գոր­ծել ու­ղեղ՝ ա­ռա­ջացնելով­ թթ­ված­նային ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն: Եվ հենց դա էլ մար­դու կող­մից ըն­կալ­վում է որ­պես հա­ճույ­քի զգա­ցում: Թթ­ված­նային ան­բա­վա­րար­վա­ծու­թյան ար­դյուն­քում ու­ղե­ղի այն նեյ­րոն­նե­րը, ո­րոնց մա­զա­նոթ­նե­րում տե­ղի են ու­նե­ցել խցա­նում­ներ, կամ դրանք պայ­թել են, մի քա­նի րո­պե ան­ց մա­հա­նում են: Այ­սինքն՝ ալ­կո­հո­լի ազ­դե­ցու­թյան տակ Ձեր ու­ղե­ղի մի փոքր հատ­վա­ծը մա­հա­նում է: Չմո­ռա­նաք սա: Ա­մեն ան­գամ, թե­կուզ մեկ բա­ժակ ալ­կո­հոլ խմե­լիս, Դուք սպա­նում եք Ձեր ու­ղե­ղի մի մա­սը:

Իսկական տղամարդը պետք է խմի՞…

Խ­մե­լու մեջ ոչ մի հե­րո­սու­թյուն չկա, ի­նչ­պես թվում է շա­տե­րին: Հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մե­կը, թե ին­չու է մար­դը խմում, այն է, որ խմե­լով մարդն ա­զատ­վում է իր կա­պանք­նե­րից, դառ­նում է ա­վե­լի ա­զատ ու վս­տահ: Այ­սինքն՝ խմած ժա­մա­նակ նա կա­րող է ա­նել մի բան, ո­ր սթափ վի­ճա­կում խու­սա­փում կամ վա­խե­նում է ա­նել: Ժա­մա­նա­կին դա շատ էր օգ­նում նաև ի­նձ: Բայց մի օր ես ո­րո­շե­ցի, որ ա­վե­լի լավ է՝ ի­նքս փոխ­վեմ այն­պես, որ գամ նույն վի­ճա­կին ա­ռանց խմե­լու, քան ո­ւղ­ղա­կի թաքն­վեմ ալ­կո­հո­լի ետ­ևում:

Մի՛ խմեք, որովհետև բոլորն են խմում: Մի՛ խմեք, ո­րով­հետև սե­ղա­նա­կից­նե­րը ստի­պում են խմել: Մի՛ խմեք, ո­րով­հետև դա ըն­դուն­ված է: Ըն­դուն­ված ո­չինչ չկա: Ի­՞նչ է նշա­նա­կում՝ ըն­դուն­ված: Մի՛ ա­րեք ի­նչ­–որ բան մի­այն նրա հա­մար, որ դա ըն­դուն­ված է: Ա­րեք դա այն ժա­մա­նակ, ե­րբ ի­նք­ներդ եք դա ճիշտ հա­մա­րում: Չէ՞ որ ժա­մա­նա­կին ըն­դուն­ված էր, որ եր­կի­րը պա­հում են չորս մեծ փղեր, կայ­ծա­կը ա­ստ­ված է, ան­հնար է լուս­նի վրա թռ­չել և այլն, և այլն, մինչև հայտն­վե­ցին մար­դիկ, ովքեր ապացուցեցին, որ դրանք մի­այն սխալ պատ­կե­րա­ցում­ներ է­ին:

­Հի­շում եմ, ե­րբ ի­մա­ցա, թե ի­նչ­պես է ալ­կո­հո­լը ազ­դում մեր ու­ղե­ղի վրա, այդ մա­սին պատ­մե­ցի ըն­տա­նի­քիս ան­դամ­նե­րին: Ոչ ոք, ի­հար­կե, լուրջ չընդունեց, ի­սկ հայրս կա­տա­կեց. «­Նախ­կի­նում խմում է­ինք ու չէ­ինք էլ հաս­կա­նում, թե ի­նչ­պես է ալ­կո­հո­լը մեզ վրա ազ­դում: Հի­մա, ե­րբ հաս­կա­նում ե­նք, հան­գիստ կխ­մենք»: Ի­հար­կե, լավ ծի­ծա­ղե­ցինք (ա­մեն դեպ­քում, հա­րա­զատ­նե­րիս հետ կապ­ված իմ փոր­ձե­րը ես դեռ կշա­րու­նա­կեմ):

Ծա­նոթ­նե­րիցս մեկն էլ, ե­րբ խո­սում է­ինք այդ մա­սին, ա­սաց. «Ի­ի­ի՜նչ ես մտա­ծում, միև­նույնն է, մարդն իր ու­ղե­ղի մի քա­նի տո­կոսն է օգ­տա­գոր­ծում մի­այն, մնա­ցա­ծը հան­գիստ կա­րող ե­նք սպա­նել»: Կր­կին ծի­ծա­ղե­ցինք: Ի­սկ ե­րբ այդ թե­մայով խո­սում եմ մարդ­կանց հետ, ով­քեր խմում են, բայց չեն ծխում, պա­տաս­խա­նը հետ­ևյալն է. «­Ճիշտ ես, ծխա­խո­տը վնա­սա­կար է, դա վատ սո­վո­րու­թյուն է, բայց դե խմե­լը… բո­լորն էլ խմում են, չէ՞»:

Հե­տաքր­քիր է, հարկ ե­ղած դեպ­քում մար­դիկ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներ միշտ էլ կա­րողանում են գտնել:

Հատված «Փոխիր կյանքդ» գրքից, 2012 թ