Թողնել ծխելը

Մոտ եր­կու տա­րի է, ինչ չեմ ծխում: Եվ ոչ այն պատճառով, որ ծխե­լը վնա­սա­կար է ա­ռող­ջու­թյա­նը: Չնա­յած այդ մա­սին էլ եմ շատ մտա­ծել: Մի օր պատ­կե­րաց­րե­ցի, որ ար­դեն մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րի եմ հա­սել, կյանքս դա­սա­վոր­վել է այն­պես, ի­նչ­պես ինքս եմ ու­զում և դեռ շատ ա­նե­լիք­ներ ու­նեմ: Բայց հանկարծ պարզ­վում է, որ թո­քե­րի ի­նչ­–որ ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյուն ու­նեմ: Այդ ժա­մա­նակ հաս­տատ ա­մեն ի­նչ կտայի, որ­ այդ հի­վան­դու­թյու­նը չլի­ներ: Իսկ ին­չո՞ւ թող­նել, որ դժ­բախ­տու­թյու­նը գա, նոր սկսել դրա դեմ պայ­քա­րել, ե­թե կա­րե­լի է ա­մեն ի­նչ նա­խօ­րոք կան­խել: Շատ մար­դիկ, ցա­վոք, կար­ծում են, թե իրենց հետ դա տե­ղի չի ու­նե­նա: Հա­մոզ­ված եմ՝ այդ­պես է­ին կար­ծում նաև նրանք, ում հետ դա ար­դեն տե­ղի է ու­նե­ցել:

Բայց, ի­նչ­պես ար­դեն ա­սա­ցի, հիմ­նա­կան պատ­ճա­ռը, ո­ր ես թո­ղե­ցի ծխե­լը, ծխա­խո­տի վնա­սա­կար ազ­դե­ցու­թյու­նը չէր: Մի օր մտածեցի. «Ե­թե ես ու­զում եմ կյան­քում լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել, պետք է սո­վո­րեմ ղե­կա­վա­րել սո­վո­րու­թյուն­ներս: Ես պետք է ու­ժեղ ու վճ­ռա­կան լի­նեմ: Ե­րբ ես իմ ա­ռջև նպա­տակ եմ դնում, պետք է հաս­նեմ դրան: Բայց ի­՞նչ լուրջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի մա­սին է խոս­քը, ե­թե ես այն­քան կամ­քի ո­ւժ չու­նեմ, որ կա­րո­ղա­նամ ծխե­լը թող­նել: Ի­նչ­պե՞ս ես կա­րող եմ ղե­կա­վա­րել իմ կյան­քը, ե­թե չեմ կա­րո­ղա­նում ղե­կա­վա­րել ըն­դա­մե­նը մեկ պարզ սո­վո­րու­թյուն»: Այդ օր­վա­նից ար­դեն 2 տա­րի է ան­ցել, և ես եր­բեք ցան­կու­թյուն չեմ ու­նե­ցել ծխա­խո­տին մո­տե­նալ:

Հատված «Փոխիր կյանքդ» գրքից, 2012 թ