Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Գիրքը պատմություն է այն մասին, թե ինչպես մարդը կարող է ապրել այլ կերպ: Այն հաղթելու հոգեբանության մասին է. հաղթանակ, որ մենք ինքներս մեր հանդեպ պետք է տանենք: Գիրքն ընթերցելու ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի զգացումը, որ կյանքի գլխավոր փոփոխությունները սկսվում են մեր ներսում, իսկ արտաքին փոփոխություններն ընդամենը դրանց արտապատկերումն են: Հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա Հայաստանում: Ընթերցվում է մեկ շնչով:

Պատվիրել գիրքը

Հատված գրքից

Մենք միշտ հաջողության կամ երջանկության գաղտնիքը փնտրում ենք մեզնից դուրս: Գուցե այդպես հեշտ է, բայց իրականում բոլոր գաղտնիքները գտնվում են մեր ներսում: Մենք այն ենք, ինչ այս պահին ունենք, և խոսքն ամենևին էլ նյութականի մասին չէ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյանն անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ է: Նա Հաջողության բլոգի հիմնադիրն է, «Փոխիր կյանքդ» գրքի հեղինակը և օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիրը:

Հրաչյա Մանուկյան

Ինձ առաջ են շարժում մարդիկ և նրանց օգնելու, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումը: Թե ինչ եղանակով է դա իրականություն դառնում, անընդհատ փոխվում է: Այս պահին դա իմ նոր գիրքն է` «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները», իսկ վաղը կարող է լինել, օրինակ, որևէ անբուժելի հիվանդություն ուսումնասիրելը, գործարարությունը կամ գիտությունը:»

Ինչ կսովորեք գրքից

Ապրել գիտակցաբար
Դուք կսովորեք ապրել գիտակցաբար՝ անելով այն, ինչ ճիշտ եք համարում ինքներդ և ինչն արդարացված է կոնկրետ Ձեր դեպքում, այլ ոչ թե այն, ինչ անում են բոլորը:
Լինել արդյունավետ
Ազատելով Ձեր կյանքն ավելորդ սովորություններից՝ Դուք հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչն իրոք օգտակար է և կարևոր: Դուք կդառնաք ավելի արդյունավետ:
Սիրել առողջությունը
Սովորություններ կան, որոնք մեզ դանդաղ սպանում են: Սովորություններ կան, որոնք մեզ կոփում և ուժեղ են դարձնում: Դուք կսովորեք բացառել առաջինները և ձեռք բերել երկրորդները:

Կարծիքներ գրքի մասին

Վահե Այվազյան

Բիզնես թրեյներ
Գրքում այնքան հոգատարություն, անկեղծություն, պարզություն կա դեպի ընթերցողը, որ ակամայից ընկերանում ես հեղինակի հետ: Տպավորություն է, թե Հրաչյան անկեղծ զրուցում է քեզ հետ ու կիսվում իր փորձով, ձախողումներով ու ձեռքբերումներով, բացահայտում ու հորդորում է դեպի նոր ձեռքբերումներ:

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ
«Կամքի ուժ» գիրքն ինձ համար լույս էր մութ տարածության մեջ։ Գրքում ներկայացված են հոյակապ օրինակներ ու խորհուրդներ՝ ճիշտ ապրելու, առողջությունը գնահատելու, էլ ավելի լավը լինելու համար։ Գիրքը կարդալիս ես տեսա երկու Վահագն. մեկն այն մարդն էր, ով կարդում էր գիրքը, իսկ մյուսը նա էր, ում մասին գիրքն է, և ես կնմանվեմ գրքի Վահագնին։ Շնորհակալություն նման բովանդակալից և ուսուցանող գրքի համար։

Անի Ղազարյան

«Բուկինիստ» գրախանութի սոցմեդիայի և հանրային կապերի ղեկավար
Հրաշալի գիրք է` ազատվելու համար այն սովորություններից, որոնք չեն թողնում մեզ երջանիկ ապրել: Ամենաշատն ինձ դուր եկավ այն, որ ցանկացած վատ սովորություն պետք է թողնել միանգամից, ոչ թե կամաց-կամաց, մինչև որ մի օր (մի անորոշ օր) ի վերջո կձերբազատվեք դրանից: Ընդհանրապես, սա մի գիրք է, որը սովորեցնում է բազմակետերի փոխարեն վերջակետ դնել:

Ստացեք գիրքն անվճար առաքմամբ Պատվիրել հիմա
error: Ստեղծեք սեփական բովանդակությունը, այդպես ավելի հետաքրքիր է: